10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

“Վանոն տեղյակ ա՞, որ Շողիկի Լյովիկին ես հանձնում “

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Հայ ազգային կոնգրեսում կրքերը նորից բորբոքվել են: Բանն այն է, որ առաջիկայում կայանալիք համագումարում, ՀԱԿ վարչության նախագահ է ընտրվելու Լեւոն Զուրաբյանը: Սա զայրացրել է ՀՀՇ-ականներին, մասնավորապես Բաբկեն Արարքցյանի թեւին:

Վերջիններս բացատրություն են պահանջել ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից, սակայն նա անզորությունից ձեռքերը բարձրացրել է եւ հայտարարել` “առաջնորդն է որոշում”:

Բողոքական ՀՀՇ-ականների հարցին ի պատասխան առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տվել չշտապել մինչեւ համագումարը եզրակացություններ անել:

“Բա Վանոն տեղյակ ա՞, որ շարժումը Շողիկի Լյովիկին ե՞ս հանձնում”,-հարցրել են Տեր-Պետրոսյանին: Առաջնորդն էլ հանգստացրել է` “ով պետք ա, գիտի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ