06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարածաշրջանում. 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ

Ս.թ. ապրիլի 7-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Սեյսմիկ իրադարձություններից մեկը տեղի է ունեցել ապրիլի 9-ին Իրանում՝ Ահար քաղաքից 45 կմ դեպի արևմուտք, իսկ մյուսը՝ ապրիլի 11-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 24 կմ դեպի արևմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Ապրիլի 7-ին 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատու Հանրապետությունում՝ Սոլա քաղաքից 106 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Ապրիլի 10-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանի լեռնային Հինդուկուշի շրջանի Աշկաշամ քաղաքից 39 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժը զգացվել է Տաջիկստանում, Ուզբեկստանում, Պակիստանում և Հնդկաստանի հյուսիսի Ջամմու և Քաշմիր նահանգներում, Փենջաբում, ինչպես նաև մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ անվտանգության նկատառումներից ելնելով մարդիկ լքել են իրենց բնակարանները, դադարեցվել է մետրոյի ընթացքը: Երկրաշարժի հետևանքով Պակիստանում զոհվել է 6 մարդ, տուժել՝ 10-ը, ավերածություններ չկան: Ապրիլի 13-ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մյանմայի Մանդալայ քաղաքից 135 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից բնակիչները լքել են բնակավայրերը: Ցնցումները զգացվել են Հնդկաստանում և Բանգլադեշում: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և Սիլխետ  քաղաքում վիրավորվել է 50 մարդ: Մյանմայի Սիքայնի թաղամասում վնասվել են երկու բուդդայական աշտարակ:

«ՍՊԾ» գործակալություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ