12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կաթողիկոսները ԼՂՀ-ում զորակցություն են հայտնել արցախահայությանը և զինվորներին /ֆոտո/

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստան ժամանած Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր մեկնել են Արցախ՝ իրենց զորակցությունը բերելու ԼՂՀ իշխանություններին, արցախահայությանը և հայրենյաց պաշտպան զինվորներին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցել են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Մուրադյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լսատեսողական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ․ Պետրոս վարդապետ Մանուելյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր Հոգեշնորհ Տ․ Աղան աբեղա Երնջակյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը, հրապարակախոս Զորի Բալայանը և Հայ Եկեղեցու բարերար Գաբրիել Ջեմբերջյանը։

Արցախ ժամանած հոգեւոր հայրերին օդանավակայանում դիմավորեել են Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, թեմի հոգևորականներ և բանակի հոգևոր սպասավորներ։

Հիշեցնենք, որ արդեն իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հյուրընկալել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսներին:

42501

12994410_508481749343801_757155029773631359_n

12998496_508481822677127_8975407136995848327_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ