12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Ծանր ժամանակներում ծպտուն չեն հանում»

«Արցախի քառօրյա պատերազմից հետո Հայաստան այցելեցին Հունաստանի եւ Լատվիայի պատգամավորներ, որոնք եղան նաեւ Եռաբլուրում: Քառօրյա պատերազմը դատապարտել եւ Հայաստանին ու Արցախին զորակցել են նաեւ որոշ չեխ պատգամավորներ:

Թե Չեխիան, թե Հունաստանը եւ թե Լատվիան Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամներ են: Այդ պետությունների պատգամավորները՝ թե մարդկային,թե բարոյական եւ թե քաղաքական առումով Հայաստանին ու Արցախին ավելի շատ աջակցություն ցուցաբերեցին, քան ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ ու իբր Հայաստանի բարեկամ պետությունների պատգամավորները, որոնք հայերի ականջներին հաճելի խոսքեր ասում են միայն Երեւանի ռեստորաններում ու Կրեմլում կազմակերպվող տաշի-տուշիների ժամանակ, իսկ Հայաստանի համար ծանր ժամանակներում ծպտուն չեն հանում, կամ եթե հանում էլ են, ապա ոչ մեր օգտին»:

Մկրտիչ Իսրայելյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ