23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հերոսներին պարգևատրել են ավտոմեքենաներով /ֆոտո/

Ռուսաստանաբնակ բարերարներ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին են նվիրաբերվել մարդատար և շտապօգնության «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ընդհանուր առմամբ 17 ավտոմեքենաներ, որոնց բանալիները այսօր ՊԲ ներկայցուցչին են հանձնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Բարերարների կողմից «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ՝ Մարատ Պետրոսյանը, Նարեկ Մալխասյանը և Գևորգ Մանուկյանը, ովքեր օրերս հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում խոցել են ադրբեջանական 2 ուղղաթիռ, 5 տանկ և 1 ՀՄՄ:

Ավտոմեքենաների բանալիներն անձամբ հասցեատերերին է հանձնել ու շնորհավորել ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, շնորհավորելով զինվորներին, մասնավորապես նշել է. «Հպարտանում ենք ձեզնով և մեր բոլոր այն հայորդիներով, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է, և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»:

42461

 13001027_540154619511540_8291084893072470481_n

13010611_540154982844837_1954852871815871169_n

12963747_540154806178188_4591233794601071977_n

13001197_540154606178208_799641112022354119_n

 

ՊԲ ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը, ով ադրբեջանական ագրեսիայի օրերին ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ, լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել նվերի համար: «Երբ խոցում էի թշնամու տանկերը, այդ պահին մտածում էի թշնամուն թույլ չտալ թեկուզ մեկ մետր առաջ գալ: Ես իմ պարտքն եմ կատարել: Այսօր էլ պատրաստ եմ պաշտպանել իմ հայրենիքը ու ամուր պահել մեր սահմանները: Հիմա ավելի փորձառու եմ դարձել: Ուզում եմ բոլոր հայ մայրերին կոչ անել, որ նրանք միշտ հանգիստ ու անհոգ լինեն, որովհետև մենք ամուր կանգնած ենք դիրքերում»,- ասել է Մ. Պետրոսյանը:

13010689_540154549511547_1520853423473872679_n

Թշնամական ուղղաթիռներից մեկը խոցած Գևորգ Մանուկյանն,  իր հերթին շնորհակալություն հայտնելով պարգևի համար, ասել է. «Նվերի համար, անշուշտ,  շատ ուրախ եմ, սակայն նշեմ, որ այս ամենը մենք արել ենք հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ծնողների ու հայ ազգի»: Գևորգ Մանուկյանի հայրը՝ Հովհաննես Մանուկյանը, ով նույնպես ներկա էր պարգևատրման արարողությանը, լրագրողների հետ կիսելով որդու ուրախությունը նշել է, որ իրենք լավ երեխա են դաստիարակել, բայց բանակն էլ իր հերթին դաստիարակել է՝ որպես լավ զինվոր, հայրենիքի սահմանները անառիկ պահող տղամարդ:

12985456_540154999511502_1936611987306161656_n

ՊԲ զինծառայող Նարեկ Մալխասյանը, ում ևս հաջողվել է թշնամու ուղղաթիռ խոցել, ասել է, որ շնորհակալ է նման գանահատանքի արժանանալու համար: «Ամեն ինչ մենք արել ենք մեր հայրենիքի համար: Ուրախ եմ, որ բացի իմ ընտանիքից իմ արարքի համար կարողացել եմ ուրախացնել մեր ժողովրդին: Հպարտ եմ դրա համար, հպարտ եմ իմ ընկերների համար և խոնարհվում եմ մարտերում զոհված մեր բոլոր զինվորների հիշատակի առաջ»,- ասել է Ն. Մալխասյանը:

Նշենք, որ բարեգործների կողմից նվիրաբերվել է 9 «ՈւԱԶ» մակնիշի ունիվերսալ ավտոմեքենա, 2 «Նիվա» և 6 «Շեվրոլետ Նիվա» մակնիշների ավտոմեքենաներ: Բացի այդ, բարեգործության շրջանակներում Արցախ են ճանապարհվել 2 «Ուրալ» և 2 «Կամազ» մակնիշների բեռնատար ավտոմեքենաներ:

12985600_540155942844741_7086312086508754990_n

12973546_540154506178218_4759994561342670622_o

12961451_540154716178197_4129609586090402130_n

Aartsakhpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ