24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ստատուս քվոն անընդունելի է․ Մոգերինիի կոչը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության աճն ավելի հստակ է ցույց տալիս, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խիստ պահպանման և խաղաղ գործընթացում առաջ շարժվելու վրա: Մասնավորապես, քաղաքացիական անձանց թիրախավորումը պետք է դադարի: Սակայն ակնհայտորեն մենք չենք կարող համաձայնել ստատուս-քվոյին և մեր քաղաքական նպատակը պետք է լինի, որ կողմերը վերսկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- շեշտեց Մոգերինին:

Նրա խոսքով` ԵՄ-ն աջակցում է համախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը:

«Սակայն, մենք բոլորս էլ գիտենք, որ ի վերջո կարգավորումը կողմերի ձեռքերում է: Նրանք պետք է պատրաստ լինեն իմաստալից փոխզիջումների գնալ հանուն խաղաղության»,- ասաց ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Ֆեդերիկա Մոգերինին շեշտեց նաև, որ հրադադարը պահպանելուն և բանակցություններում ներգրավվելուն զուգահեռ պետք է ստեղծել առաջընթացի համար անհրաժեշտ միջավայր: Քայելրը և հայտարարությունները, որոնք կարող են առավել բարդացնել արդեն իսկ բարդ միջավայրը պետք է դադարեն:

«ԵՄ-ն լիովին աջակցում է այն միջոցներին, որոնք կարող են օգնել այս իրավիճակում , ինչպես օրինակ սպանված զինվորների մարմինների վերադարձն իրենց ընտանիքներին: Այսպիսի մեխանիզմ անցած շաբաթ գործի է դրվել ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից: Մենք նաև նոր ջանքերի կարիք ունենք, որոնք կուղեկցեն քաղաքական գործընթացը, այդ թվում առաջադեմ անվտանգության միջոցառումներ, ինչպես օրինակ ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի խախատումների հետաքննության մեխանիզմը, որին ԵՄ-ն աջակցում է»,- ընդգծեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը:

Ի լրումն համանախագահների ջանքերի` մի քանի տարի է, ինչ ԵՄ-ն խրախուսում է կողմերի միջև խաղաղ շփումները: «Այսօր այս ջանքերն առավել կարևոր են, քան երբևէ: Հակամարտության կարգավորումը կշարունակի լինել Հայաստանի և Ադրբեջանի որպես գործընկեր երկրների հետ ԵՄ-ի երկխոսության օրակարգում: Բռնությունների նմանատիպ պոռթկումից հետո բանակցությունների և վստահության մասին խոսելը, գիտեմ, կարող է անտեղին թվալ, բայց այդպես չէ, իրականում դա միակ տրամաբանական քայլն է: Բանակցությունների այլընտրանքը կլինեն ավելի շատ մահերն ու կործանումները: Հիմա բոլորն են հասկանում, որ ստատուս-քվոն կարող է տանել միայն բռնության և հենց դա էլ տեղի ունեցավ: Եկեք չթերագնահատենք այս հակամարտության վտանգը: Եկեք ստեղծված իրավիճակը վերածենք խաղաղության համար հնարավորության»,- ամփոփիչ կոչ արեց Մոգերինին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ