03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նորիկը հրաշալի պարող էր.Կապանում սգում են

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով զոհված սերժանտ Նորիկ Գասպարյանը Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիայի սաներից էր:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Պարի աստղեր» շոու ստուդիայի գլխավոր ղեկավար Էրիկ Քոչարյանն ասաց, որ Նորիկը պարի խմբում աչքի էր ընկնում իր ակտիվությամբ և լավագույն պարողներց մեկն էր:

« Լավագույն տանկիստը դարձավ, մենք նրանից այլ բան չէինք էլ կարող սպասել, ամեն ինչում առաջինն էր, առաջնորդողը: Արդեն որոշել էի, որ ծառայությունը ավարտելուց հետո խումբը հանձնելու էի իրեն, որ ինքը պարեր բեմադրեր: Կյանքը շատ գունավոր էր պատկերացնում,ամեն ինչ սիրով էր անում, դրա համար էլ վստահ եմ, որ կյանքի վերջին րոպեները նրա համար ամենաերջանիկ պահն է եղել, հանուն հայրենիքի զոհվեց»:

Տեղեկացնենք, որ Նորիկը Մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում  էր սովորում:12966763_874443746014334_1534524687_n12939412_874443752681000_1935368714_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ