07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վիրավորների վիճակը կայուն ծանր է

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արարատի մարզում դժբախտ պատահար է գրանցվել: Դեպի դիրքեր ուղևորվող «Ուրալ» զինվորական մեքենան վթարի է ենթարկվել և ընկել ձորը, նախնական տեղեկություններով` զոհվել է 1, վիրավորվել 10 հոգի:

Վիրավորներին տեղափոխել են Արարատ բժշկական կենտրոն, որտեղից Henaran.am-ին տեղեկացրեցին,որ այս պահին վիրավորների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության. «Երկու վիրավորների տեղափոխել են Երևան, նրանց վիճակը ծանր է: Վթարի ենթարկված մեքենայի մեջ գտնվել են ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներ»:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Արարատի մարզում, Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ