16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Զարուհին վազեց ոստիկանապետի հետեւից, ով ավելի արագ գտնվեց /ֆոտո/

Բերդում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  ելույթի ժամանակ` Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ երկու տղամարդ ուշադիր զննում են ներկաներին: Պատգամավորը մոտեցավ նրանց եւ հետաքրքրվեց` ովքեր են: Նրանցից մեկը լսելով հարցը` շրջվեց եւ սկսեց վազել, իսկ պատգամավորն էլ նրա ետեւից:

Տղամարդը ավելի արագ գտնվեց եւ նստելով ավտոմեքենան` հեռացավ: Ինչպես հետո ներկաները պատմեցին Henaran.am-ին` հեռացողը Բերդի  ոստիկանապետ գնդապետ Դալլաքյանն էր: 

Մյուս տղամարդը, ի տարբերություն ոստիկանապետի,  զրուցեց Փոստանջյանի հետ, բայց այդպես էլ չներկայացավ եւ արագ քայլերով հեռացավ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ