27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի

Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի: Այդ մասին հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, հաղորդում է “AFP”-ը:

ՄԱԿ-ի տվյալներով` վերջին շրջանում փախստականների հոսքն զգալիորեն մեծացել է: Միայն 2013-ի հունվարի 1-ից Սիրիան 420 հազար փախստական է լքել, որոնց կեսը երեխաներ են:

Փախստականների մեծամասնությունը` 330 հազար մարդ  հաստատվել է Լիբանանում, ինչի հետեւանքով երկրի բնակչությունը 10 տոկոսով ավելացել է: Շուրջ 320 հազարը հաստատվել են Հորդանանում, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի, ջրի, բժշկական ծառայությունների հետ կապված խնդիրներ են առաջացել: Տասնյակ հազարավոր փախստականներ են հաստատվել Թուրքիայում Իրաքում, Եգիպտոսում, Հյուսիսային Աֆրիկայում, որոնց մի մասն էլ արդեն Եվրոպա է մեկնել: 

Բացի փախստականներից, շատ մարդիկ ստիպված են լքել իրենց տները եւ տեղափոխվել այլ բնակավայրեր` երկրի ներսում: 2013-ի հունվարի տվյալներով` նման մարդկանց թիվը 2.5 մլն է կազմում: 

ՄԱԿ-ի տվյալներով` 2011-ի մարտից Սիրիայում ընթացող զինված հակամարտության զոհն է դարձել ավելի քան 70 հազար մարդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ