25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատրիարք Կիրիլը կոչով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։

Դրանցում Կիրիլն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի զարգացման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Աստծո օգնությամբ կհաստատվի շուտափույթ հրադադար և կողմերի հաշտեցում։

Նրա խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներն արդեն բազում տարիներ համատեղ ծառայում են Ղարաբաղյան հակամարտության հաղթահարման գործին: «Վստահ եմ, որ այդ արժեքավոր փորձն այսօր կոչված է հիմք դառնալ ամուր և արդար խաղաղություն արարելու համար»,- ասել է նա։

Նա Գարեգին 2-րդին և Ալլահշուքյուր Փաշազադեին կոչ է արել օգտագործել իրենց ողջ հեղինակությունը՝ որպես հոգևոր առաջնորդներ, արյունահեղության ու թշնամանքի դադարեցման համար․

«Իմ կողմից պատրաստ եմ համակողմանի աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ