25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը խախտել է մարդասիրական բոլոր սկզբունքները. ՄԻՊ

ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախում է, ով այսօր Ստեփանակերտում բացված օպերատիվ տեղեկատվական կենտրոնում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել, որ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն և խախտել ոչ միայն Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած մարդասիրական պարտավորություններն ու միջազգային մարդասիրական իրավունքը, այլ ՄԱԿ-ի՝ ստեղծման օրից մինչև օրս ձևավորած բոլոր սկզբունքները:

«Մինչև Հայաստանից ԼՂՀ ժամանելը, իմ կողմից մանրամասն ուսումնասիրություններ են կատարվել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչի արդյունքները ներկայացվել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Եվրոպային Խորհրդին, ՄԱԿ-ին, ոչ կառավարական, բայց վերպետական իրավապաշտպան կազմակերպություններին: Շարունակելու եմ իմ գործունեությունը ու փաստերը ավելի հիմնավոր դարձնելու ու հիմնավոր առաջարկներ ներկայացնելու համար»,-ասել է Ա. Թաթոյանը

ՀՀ ՄԻՊ-ը նաեւ շնորհակալություն հայտնել այն բոլոր ՀԿ-ներին, լրագրողներին ու միջազգային կառույցներին, որոնք մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից կարևոր գործունեություն են ծավալել այս օրերին, որը հնարավորություն է տվել քննարկման առարկա դարձնել իրավունքների նման կոպտագույն խախտումները ու դրանք ներկայացնել միջազգային հանրության քննարկմանը ու քաղաքացիական հասարակությանը:

Հարցին, թե Հաագայի դատարան հայցադիմում կներկայացնեն, ՄԻՊ-ը նշել է, որ իր իրավասության շրջանակում անպայման դիմելու են կոնկրետ ատյաններն, սակայն մինչ այդ առավել մանրամասն ուսումնասիրություններ են իրականացնելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ