23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Դատապարտում են

“Հայաստանն առանց քաղբանտարկյալների” նախաձեռնությունը դատապարտում է “Հակահարված” art խմբի անդամների նկատմամբ գործադրված բռնությունը, ինչպես նաեւ իրավապահների ցուցաբերած հակաիրավական մոտեցումը: “”Հակահարված” art խմբի անդամներ Արտակ Գեւորգյանը, Թաթուլ Սարոյանը եւ Հերբերտ Գուրգյանը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու իրենց իրավունքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքում իրացնելիս բռնության են ենթարկվել ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, համալսարանի անվտանգության աշխատակիցների եւ այլոց կողմից: Իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով խմբի երիտասարդները դիմել են ոստիկանություն, սակայն հանդիպել են անհարգալից վերաբերմունքի: Արդյունքում իրավապահները ստեղծել են մի իրավիճակ, որի հետեւանքով տուժած երիտասարդները հանցագործության մասին հաղորդումը չեն կարողացել տալ”-, ասվում է “Հայաստանն առանց քաղբանտարկյալների” նախաձեռնության հայտարարությունում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ