22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Զինվորն ինքն իրեն ջուր է ներարկել

Ինքն իրեն ջուր ներարկելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել շարքային Ալբերտ Նաջարյանը։

Ալբերտ Նաջարյանը, հանդիսանալով թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, գտնվելով զորամասի բուժկետում ստացիոնար բուժման մեջ, ինքն իրեն ձախ ոտքի շրջանում ներարկիչով ջուր է ներարկել, ինչը նախաքննական մարմինը գնահատել է որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելուն միտված քայլ։

Ըստ նախաքննական մարմնի՝ նշված դեպքից որոշ ժամանակ անց Նաջարյանը վիրակապը փոխելու նպատակով գնացել է զորամասի բուժկետ և վերստին անդամախեղման եղանակով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով կրկին ներարկիչով ջուր է ներարկել ինքն իրեն:

Ալբերտ Նաջարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Աղբյուրը` “Փաստինֆո” 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ