23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մոտեցեք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ

Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցե՛ք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը. տառապեցե՛ք, սգացե՛ք եւ լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, եւ ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի։

Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասե՛ք. ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին եւ դատում է օրենքը. իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը պահող չես, այլ՝ դատավոր։ Կայ մէ՛կ Օրենսդիր եւ Դատավոր, որ կարող է փրկել եւ կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձաւորին։

Այժմ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, կվաճառենք եւ կվաստակենք»։ Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտեք վաղվա մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կյանքը. հիրաւի մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում։ Մինչդեռ դուք ասելու եք. «Եթե Տերը կամենա, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»։ Բայց արդ, պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։ Ով որ գիտե, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է։

Հակոբոսի նամակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ