27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համանախագահները դատապարտում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) խորը մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ:

Համանախագահները հայտարարություն են տարածել, որում խստորեն դատապարտել են ուժի կիրառումը։

«Ցավակցում ենք անտեղի մարդային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների զոհվելու համար։ Կոչ ենք անում կողմերին  դադարեցնել կրակը և իրավիճակի կայունացման համար նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները»:

Համանախագահները նշել են, որ հակամարտության խաղաղ, բանակցային լուծմանն այլընտրանք չկա, իսկ պատերազմը հակամարտությունը լուծելու տարբերակ չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ