22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն պաշտպանում իրենց թեկնածուին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն պաշտպանում իրենց թեկնածու, գործող քաղաքապևո Սարգիս Արամյանի թեկնածությունը։ Եթե Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը կենաց-մահու պայքար է տանում Արամյանի հաղթանակի համար, որպեսզի նախ իր դիրքերն ամրապնդի ու ապագայի հետ կապված պլաններն իրականացնի, ապա ՀՀԿ– ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ Էլ չի աջակցում կուսակից Արամյանին։

Ավելին, ըստ որոշ լուրերի, աշխատում Է Դաշնակցության թեկնածուի օգտին։ Պատգամավորը, ասում են, մարզպետ Գյոզալյանին անձամբ խոստացել Է օգնել՝ ձայներ բերելու ՀՅԴ թեկնածուի համար՝ որոշակի ակնկալիքների դիմաց։ Նա ցանկանում Է կնոջը՝ Թամարա Գևորգյանին հետագայում Էլ Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն տեսնել» ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ