04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ակտիվ սեքսուալ կյանքը հանգեցնում է թմրամոլության եւ ալկոհոլիզմի

Գիտնականները զարմանալի փաստ են հայտնաբերել. որքան շատ է մարդ սեքսուալ զուգընկերներ ունենում, այնքան մեծ է թմրամոլության եւ ալկոհոլիզմի զարգացման հավանականությունը: Եվ այդ հավանականությունը մեծ է հատկապես կանանց համար: Գիտնականներն ուսումնասիրել են կախվածության եւ ռիսկային սեքսուալ պահվածքի միջեւ: Այդ նպատակով նրանք ընտրել են ավելի քան հազար մարդու, ովքեր ծնվել են 1972-73-ին Նոր Զելանդիայում: Նրանց հարցրել են` քանի սեքսուալ զուգընկերներ են ունեցել եւ ինչպիսի վերաբերմունք ունեն ալկոհոլի եւ թմրանյութի հանդեպ:

Կանայք, ովքեր 18-20 տարեկանում ունեցել են 2-3 սեքսուալ զուգընկերներ, ավելի շատ են խնդիրներ ունեցել ալկոհոլի եւ թմրանյութերի հետ, քան նրանք, ովքեր մեկ զուգընկեր են ունեցել կամ ընդհանրապես չեն ունեցել: 25 տարեկանում 2-3 զուգընկների առկայությունը 7 գործակիցով ավելացրել է կախվածության հավանականությունը: Եթե կինը 25-31 տարեկանում 2-3 զուգընեկեր է ունենում, ապա այդ  դեպքում թմրամոլության եւ ալկոհոլիզմի ցուցանիշն ավելանում է 18 անգամ: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց մոտ եւս ավելացել է հավանականությունը, սակայն ոչ այդքան շատ, որքան կանանց մոտ: 

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ նման երեւույթի գլխավոր մեղավորը իմպուլսիվ լինելն է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ