ՀՀԿ-ն Վանաձորի քաղաքապետի հարցը չի քննարկել.Գալուստ Սահակյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ Շիրակի մարզպետի նշանակման հարց երեկ ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստին չի եղել: Այդ մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր դեռ երեկ, չնայած դրան, Շիրակի մարզպետի նշանակման մասին տեղեկություններ շրջանառվեցին մամուլում:
Գալուստ Սահակյանն ասաց, որ երեկ քննարկվել է միայն Երեւանի քաղաքապետի ընտությունների հարցը: Ինչ վերաբերվում է Վանաձորի քաղաքապետի հրաժարականի հարցին, Գալուստ Սահակյանն ասաց, որ այն եւս չի քննարկվել :
‘’Նման հարց չի քննարկվել: Ընտրական գործընթացներում կատարաված երեւույթները մեկ առ մեկ հնարավոր չէ քննարկել եւ դրա անհրաժեշտությունն էլ չկա’’,-նշեց նա: Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ ՀՀԿ ԳՄ-ն կքննարկի Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարցը, որը ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տվել իր համայնքի բնակիչների հասցեին, որոնք իրենց քվեն տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին:
Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցն էլ չի Քննարկվել, որը, ըստ լրատվամիջոցների` հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողները աղադավորներ են եւ նրանք, ովքեր ուզում են Հայաստանում գեյ ակումբներ բացվեն:
‘’Խորհրդի գործադիրի նիստերը դեդեկտիվներ չեն, նման հարց չենք քննարկել: Բազմաթիվ ըմբոստ խոսակցությունները, մեղադրանքները որքան էլ փորձում ենք զսպված հանդես գալ, գրգռում են մեր խմբակցության, կուսակցության անդամներին’’,-նշեց Գալուստ Սահակյանն ու հավելեց.
’’Ես խմբակցության նիստ եմ հրավիրել եւ փոխադարձ կրքերը չբորբոքելու համար կոչ եմ արել, որ մեր պատգամավորները ավելի զուսպ լինեն’’: