ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ օրը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Պետքարտուղարի պաշտոնում սա նրա առաջին ուղեւորության 5-րդ փուլն է, հաղորդում է “BBC”-ն:
Քերրիի բանակցությունների գլխավոր թեման կլինի հակամարտությունը հարեւան Սիրիայում: Նախօրեին “Սիրիայի ընկերների” խմբի հետ Հռոմում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ սիրիական ընդդիմությունը ամերիկյան կողմից 6 մլն դոլարի չափով օգնություն կստանա:
Օբամայի վարչակազմն ընդդիմադիրներին կուղարկի նաեւ դեղորայք, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ օգնություն, սակայն ոչ զենք: