16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԿԸՀ-ն որոշեց

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մարտի 24-ին կայանալիք Արագածոտնի մարզի Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում  ընտրել է նաեւ Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձեւը:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մերժվել է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Պետրոսյանի դիմումը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ