Կայուն գյուղատնտեսական տարի կլինի
2013-ը հաջող տարի է գյուղատնտեսական աշխատանքների համար: 10 օրից Արարատյան դաշտավայրում կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Սա ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի տեսակետն է: Սակայն նա մտահոգ է ապրիլյան հավանական ցրտահարություններից: Ոռոգման հարցը լուծված է, ձնածածկույթը ջրամբարում կապահովվի բավարար ջուր:
Միաժամանակ ոռոգման ջրի գինը 30 տոկոսով կնվազի, իսկ ինչ վերաբերում է ՋՕԸ-երին, որոնք հանդիսանում են կապող օղակ պետության եւ ջրօգտագործողների միջեւ, ասաց, որ այդ կառույցների կարիքը չկա:
“Սուր քննադատություններից հետո, որ մենք արեցինք, կարծում եմ պատասխանատուները ավելի զգոն պետք է լինեն, որոհետեւ հասկացել են, որ վերահսկողություն կա: Պետք է պետական չինովնիկը հասկանա, որ անպատժելիությունը վերացել է. բոլորը պետք է պատասխան տան իրենց արարքների համար` լավ գործի դիմաց պարգեւատրվեն, վատ գործի համար պատժվեն”,-ասաց Բերբերյանը:
Գյուղացին այս տարի ապահովված կլինի բարձր որակավորությամբ սերմերով:
Բերբերյանի խոսքով, ռեֆորմների միջոցով կհասնեն կայուն գյուղատնտեսության: