01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հետընտրական վիճակի քննարկման ձեւաչափի շուրջ այսօր ԱԺ-ում որոշում կկայացվի

Հինգերորդ գումարման ԱԺ հերթական նիստը կրկին քաղաքական հայտարարություններով մեկնարկեց: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քվերակելու ներկայացվող բոլոր նախագծերին, քանի որ դրանք այսօրվա իրականությունից հեռու են:

Նրա խոսքով, ճգնաժամային պայմաններում իրավիճակի հետ կապ չունեցող հարցերը ցածրացնում են առանց այն էլ խորհրդարանի ցածր դերը:

Նկատենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը բոյկոտել է այս քառօրյայի նիստերը: Խմբակցության պատգամավորներից նիստերին մասնակցում է միայն Նիկոլ Փաշինյանը,  որը նաեւ երեկ հայտարարեց, որ բոլոր նախագծերին դեմ է քվեարկելու` որպես քաղաքական դիրքորոշման արտահայտություն:

Նշենք նաեւ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հետընտրական վիճակի քննարկման ձեւաչափի շուրջ այսօր որոշում կկայացվի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ