11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Թուրքական ոստիկանությունը որոնում է ծայրահեղ վտանգավոր 3 ահաբեկիչների

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ողջ երկրի տարածքում ոստիկանությունը ուժեղացված կարգով որոնողական աշխատանքներ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ Ալի Դուրմազին, Յունուս Դուրմազին և Սավաշ Յըլդըզին հայտնաբերելու ուղղությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Ոստիկանությունը փորձում է կանխել հերթական ահաբեկչական հարձակումը, քանի որ օպերատիվ տեղեկությունների համաձայն հետախուզվողները հրահանգ են ստացել ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Վտանգ կա, որ վերջիններս կարող են ինքնասպանական գործողություններ իրականացնել մարդաշատ վայրերում՝ գործադրելով պայթուցիկ սարքեր: Նախնական տեղեկությունների համաձայն՝ որպես գլխավոր թիրախ ընտրված է Ստամբուլը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ