05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Վերջ տալ զոռբայությանը

‘’Մենք հարգում ենք 539 հազար այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Րաֆֆի Հովհաննսիյանին և հորդորում ենք հարգել նաև 861 հազար այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Սերժ Սարգսյանին’’,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` արձագանքելով “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին:

ԱԺ նախագահն անհասկանալի է համարել, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն նախագահ դարձրել` դատելով այս թվերից: ԱԺ նախագահն ասել է, որ հարգում է Րաֆֆի Հովհաննիսյանին, որ քարոզարշավի ընթացքում նրա կիրառած արևմտյան տեխնոլոգիաները արդյունավետ էին, բայց իր համար անհասկանալի է, թե ինչ տեխնոլոգիաներ է օգտագործվում հետընտրական իրավիճակում:

‘’Ինձ թվում է պետք է վերջ տալ զոռբայությանը, նստել սեղանի շուրջ ու խոսել: Բոլորս հասկանում ենք, որ դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, դրանք ընդդիմության ձայներն են, այդ ձևաչափում Րաֆֆին դարձավ ընդդիմության թեկնածուն և ստացավ այդքան ձայն:

Ես համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր զարմացել են ստացած այդքան ձայների համար, իրոք, զարմանալու տեղիք կա’’ – շեշտել է Հովիկ Աբրահամյանը` հորդորելով ընդդիմությանը հարգել Սերժ Սարգսյանին ձայն տված քաղաքացիներին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ