26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սամվել Կարապետյանը 10 բնակարան է նվիրաբերելու Գյումրիի անօթևան ընտանիքներին

Գյումրիում անօթեւաններին բնակարանով ապահովելու քաղաքացիական նախաձեռնությունը, որին բազմաթիվ գործարարներ եւ անհատ բարերարներ են միացել, կարողացել է նախապես հայտարարված 13 բնակարանի փոխարեն 22 բնակարան ձեռք բերել:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 10 բնակարան կնվիրաբերի Գյումրիի անօթևան ընտանիքներին: Մարտի 18-ին Գյումրիի քաղաքապետարանում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստի ժամանակ, որին ներկա էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: Նա  տեղեկացրեց, որ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անունից մինչև 60 մլն դրամի սահմաններում ձեռք է բերվելու 10 բնակարան և նվիրաբերվելու է Գյումրիի անօթևան ընտանիքներին: Նվիրատվության մասին պայամանագիրն ստորագրվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միջև:

Աղբյուրը` 168 ժամ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ