23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Պատրաստ ենք խորհրդարանում կազմակերպել քննարկում. Հովիկ Աբրահամյան

‘’Կսպասենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքների հրապարակմանը և պատրաստ ենք խորհրդարանում կազմակերպել քննարկում’’,-այսօր խորհրդարանում լսելով ընդդիմադիր խմբակցությունների` նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները նշեց, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատրաստակամություն հայտնելով ԿԸՀ կողմից  ընտրությունների պաշտոնական տվյալների ներկայացումից հետո կազմակերպել ընտրությունների ընթացքի, արդյունքների ու հետընտրական իրավիճակի վերաբերյալ քննարկում: 

ԱԺ “Ժառանգություն”  եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներ Ռուբեն Հակոբյանը եւ Արմեն Ռուստամյանը դրական արձագանքեցին ԱԺ նախագահի առաջարկին: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, բացի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանից, այսօրվա նիստին չի մասնակցում:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ ԿԸՀ ներկայացուցիչները հրավիրվեն ԱԺ եւ քննարկեն Հայաստանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղիների մասին հարցերը եւ, որ քննարկումը տեղի ունենա մինչ ԿԸՀ կողմից վերջնական արդյուքների հրապարակումը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ