01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանը պատերազմական վիճակում է, բայց … Անդրիասը անկողնուց` հարթակ

Ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք` քաղաքացիական ակտիվիստները կանգնում են ժողովրդի քվեն պաշտպանելու, այնպես, ինչպես պաշտպանում էին բանակի զինվորներին, արդարադատությունը,, հանրային տարածքները…: Նա միասնության կոչ արեց եւ հայտարարեց, որ իրենք կմոբիլիզացնեն իրեց ողջ ռեսուրսը:

Ակտիվիստը նաեւ գործադուլի եւ դասադուլի կոչ արեց` հանուն հաղթանակի: Նրա ելույթին հաջորդեց Անդրիաս Ղուկասյանի ելույթը: Նա հայտարարեց, որ ընտրությունները շինծու են: “Հերթական անգամ այս ընտրությունները հիասթափեցրին ժողովրդին”,- ասաց եւ հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց անել այն, ինչ չհաջողվեց ընդդիմությանը` միավորել հանրությանը: 

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ եկել է Րաֆֆի Հովհաննիսյանին շնորհավորելու, բայց սա դեռ վերջնական հաղթանակ չէ: Ըստ նրա` վերջնական հաղթանակը հանրությունը ձեռք կբերի քաղաքացիական անհնազանդության շարժման միջոցով:

“Երբ մարդիկ չեն ենթարկվում պետական իշխանությանը, ուրմեն այդ ուժը պետք է հեռանա: Նա ասաց, որ Հայաստանն այսօր պատերազմական վիճակում է, բայց մեր որոշումը մեկը պետք է լինի` չճանաչել ապօրինի իշխանության որոշումները: Անդրիաս Ղուկասյանի ելույթից հետո ձայնը տրվեց Ռուբեն Հախվերդյանին: 

Այս պահին ելույթ է ունենում Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ