01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Այս ընտրությունները քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում. ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար

Անդրադառնալով Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մասնավորապես ասել է, որ այս ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում:

Դեյվիդ Լիդինգթոնը նշել է. “Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր եւ ազատ, ընտրողների մասնակցությունը բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը:

Ես ողջունում եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվությունը, որը եզրահանգեց, որ այս ընտրություններն առանձնացան հիմնարար  ազատությունների նկատմամբ հարգանքով, բայց միաժամանակ մատնանշեց թերացումներ ընտրությունների  ադմինիստրացիայի մեջ, ինչպես նաեւ քաղաքական միջամտության դեպքեր: Ես սպասում եմ առաքելության վերջնական հաշվետվությանը եւ քաջալերում Հայաստանի իշխանություններին կառուցողական արձագանքել հնարավոր առաջարկություններին”:

Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն Հայաստանին Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ