Արմեն Ջիգարխանյանը ողջ ունեցվածքը կտակել է երիտասարդ կնոջը
Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով վերջին օրերին հիվանդանոցում էր գտնվում, վերջապես դուրս է գրվել։ «Moskovski komsomolec»-ին հաջողվել է կարճ հարցազրույց վերցնել Արեմն Ջիգարխանյանից, որի ժամանակ նա ասել է, որ որոշեց պաշտոնապես ամուսնանալ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ, որպեսզի կարողանան իր ունեցվածքը նրան թողնել:
«Ես ուզում եմ, որ իմ տունն ու բնակարանը մնան նրան, քանի որ Վիտալինան ինձ շատ լավ օրեր է նվիրել: Դա միայն ունեցվածքի հարց չէ: Ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում, քանի որ Վիտալինան ինձ այնքան շատ լավ օրեր է նվիրել, որ ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել դրա համար»,-նշել է դերասանը: