27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրելի ուտելիքներից․ ինչպես պատրաստել տնական շաուրմա

Բաղադրությունը՝

• Լավաշ-2 հատ
• Հավի միս- 600 գր
• Կարմիր պղպեղ-1 հատ
• Մաղադանոս
• Լոլիկ-2 հատ
• Վարունգ-1 հատ
• Սխտոր
• Կաղամբ-կես գլուխ
• Հազարի տերևներ
• Թթվասեր- 200 գր
• Մայոնեզ-3 ճաշի գդալ
• Կանաչ սոխ
• Աղ
• Սև պղպեղ

Պատրաստման եղանակը՝

  1. Հավի միսը կտրատել մանր կտորների,տապակել բուսայուղի մեջ, համեմել աղով և պղպեղով։
  2. Միջուկը պատրաստելու համար՝ բանջարեղենը կտրատել, հազարի տերևները ձեռքով մասնատել, սխտորը ճզմել և խառնել իրար։
  3. Թթվասերը խառնել մայոնեզի հետ, ավելացնել կտրատած կանաչին և կանաչ սոխը։
  4. Պատրաստի մսի վրա ավելացնել բանջարեղենի խառնուրդը, լցնել սոուսը և լավ խառնել։
  5. Լավաշը կիսել, դնել միջուկը եւ փաթաթել։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ