02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կողաշրջված երթուղայինի ուղեւորները տեղափոխվել են Էրեբունի բկ. նոր մանրամասներ

Երեկ երեկոյան Երեւանի Սասունցի Դավիթ եւ Մուրացան փողոցի խաչմերուկներում ժամը  20:10-ի սահմաններում բախվել Audi մակնիշի եւ 11 համարի երթուղայինը: Արդյունքում երթուղայինը կողաշրջվել է, 9 հոգի հոսպիտալացվել է:

«Ոչ ծանր վնասվածքներով բոլոր տուժածները տեղափոխվել են «Էրեբունի»  բժշկական կենտրոն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց բժշկական կենտրոն տեղափոխել են 6 հոգի, որոնք մանրակրկիտ բուժզննման են ենթարկվել:

«Առանձնապես լուրջ վնասվածքներ չկային ու ոչ մի մարդ չի հոսպիտալացվել: Բոլորն էլ ավելի ուշ տուն են գնացել»,-ասաց Շուշան Հունանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ