01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

2/18-ում վերահաշվարկ չի լինի. էական փոփոխություններ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆու ձայներում չեն եղել

ՀՀ թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի որոշմամբ  2/18 ընտրական տեղամասի քվեաթերթիկները չի վերահաշվարկվելու:

Հիշեցնենք, երեկ այս հանձնաժողովը “Ժառանգության” ներկայացուցիչների դիմում-պահանջով բացել էր 2 ընտրատեղամասերի փաթեթեները: Արդյունքում արված փոփոխությունները էական ազդեցություն չունեցան քվեարկության արդյունքների վրա:

“Հանձնաժողովի որոշեց, որ թիվ 2/18 ՏԸՀ-ից ստացված փաթեթը աննշան է բացված, եւ երեւի պարկը տեղափոխելիս է եղել եւ նպատակահարմար չգտավ վերահաշվարկ կատարել”,-ասաց հանձնաժողովի նախագահը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում: 

ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը երեկ լրագրողներին ասել էր, որ հանձնաժողովը չի բացում այն տեղամասերի փաթեթները, որոնցից նրանք բողոք ունեն: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ