24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փետրվարին սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում

2016թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.2% գնանկումով: Այս ցուցանիշներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ այդմ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.7-0.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5%-ով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ