28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

PKK-ն պատրաստվում է Թուրքիան «արյան ծովի» վերածել

«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) և ձախակողմյան այլ կառույցներ պատրաստվում են մարտի 20-ին Թուրքիան «արյան ծովի» վերածել, գրում է Ermenihaber.am

Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը` վկայակոչելով երկրի հետախուզական մարմինների ձեռք բերած օպերատիվ տվյալները: Աղբյուրի համաձայն՝ հարձակման հանձնարարությունը տվել է Քանդիլը (ՔԲԿ-ի կենտրոնը Իրաքում), որի գործողությունների պլանով նախատեսվում է, որ «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» (DHKP-C), «Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը» (MLKP) և «Սոցիալիստական վերակազմավորում կուսակցությունը» (SYKP) մարտի 11-ին պետք է հարձակման անցնեն: Նրանք պետք է սադրիչ հարձակումներ իրականացնեն Թուրքիայի արևմտյան նահանգներում, մասնավորապես խոշոր քաղաքներում: Իսկ մարտի 20-ին PKK-ի 11.000 գրոհային Յուքսեկքվան կհայտարարեն ազատագրված շրջան, 8.000  PYD-ական էլ հարձակումներ կիրականացնի Թուրքիայի ուժային կառույցների վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ