26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սամիթի սերմերի օգտակար հատկանիշները

Սամիթը օգտակար է իր և տերևային,ևսերմային հատկություններով: Սամիթի սերմերը պարունակում են ճարպայուղ, եթերայուղ, շաքար, կարոտին: Տերևները պարունակում են վիտամին C, B1, B2, PP, պրովիտամին A և ֆլավոնոիդներ:Ունի արյան ճնշումն իջեցնող, ախորժաբեր, ընդհանուր հանգստացուցիչ, հակացնցումային, կերակրող մայրերի կաթն ավելացնող, խորխաբեր, գազահան ազդեցություն: Մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել հիպերտոնիկ հիվանդության ժամանակ՝ վաղ շրջանում, շնչուղիների հիվանդությունների, որովայնի խոռոչի օրգանների կծկանքի, անքնության, աղեթափության, կրծքային հեղուկի դեպքում:
Մեկ ճաշի գդալ հումքը մեկ բաժակ եռման ջրում թրմել: Խմել սառը վիճակում, 1-2 ական ճաշի գդալ՝ օրական 4-5 անգամ: Աղեթափության ժամանակ օգտագործել 1/2 բաժակ, օրական 2 անգամ՝ ուտելուց առաջ, իսկ անքնության դեպքում քնելուց առաջ խմել մեկական բաժակ:

Nuga Best – Armenia

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ