01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վրաստանում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ

Վրաստանում՝ Ադիգենիի շրջանում, մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի քրիստոնյա եւ մուսուլման վրացիների միջեւ, ինչի արդյունքում կան վիրավորներ, գրում է apsny.ge-ն։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանելու Կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչները, որոնք հանդիպումներ կունենան տեղաբնակների հետ՝ պարզելու համար, թե որն է եղել ծեծկռտուքի պատճառը։

Նշվում է, որ այստեղ հաճախ են մուսուլմանների եւ քրիստոնյաների միջեւ խնդիրներ առաջանում, քանի որ նրանց գերեզմաններն ընդհանուր են, իսկ մուսուլմաններն առանձին տեղ են պահանջում՝ գերեզմանոցի համար։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ