28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազատամուտից Սոչի աշխատելու մեկնած կինն ինքնասպան է եղել. Ժողովուրդ

Փետրվարի 28-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում հուղարկավորել են գյուղի 30-ամյա բնակչուհու։ Նա մի շաբաթ առաջ ինքնասպան  է եղել Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Ազատամուտի գյուղա­պետ ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ կինն ամուսնալուծված էր, ուներ 2 եւ 4 տարեկան աղջիկներ։ Գյուղապետի խոսքով՝ կինը Սոչիում աշխատում էր։ Նրա նախկին ամուսինը Սոչի քաղաքից Ազատամուտ է տեղափոխել իր փոքրա­հասակ աղջիկներին։

Տավուշի մարզից, այդ թվում խորհրդային տարիներին քա­ղաքատիպ ավան հանդիսացած Ազատամուտից հիմնականում ամուսնալուծ­ված, միայնակ կանայք արտագնա աշ­խատանքի են մեկնում Ռուսաստան։ Նրանք աշխատում են հացի արտադրամասերում, սննդի վերամշակման ձեռնարկություններում, գյուղատնտե­սության մեջ։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում Հայաստանից վերաբնակվածները հիմնում են լավաշի փռեր, որտեղ աշխատելու համար Հայաստա­նից հրավիրում են կանանց, ովքեր տիրապետում են լավաշ թխելու հմտություններին։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ