27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մտահոգված ենք․ ԵԱՀԿ գործող նախագահը՝ ԼՂ հակամարտության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությանը։ Նա ասել է, թե մտահոգված է շփման գծում տեղի ունեցող միջադեպերից:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք մտահոգված ենք շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մահվան ելքով պատահարների մեծ թվի առնչությամբ: Անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ավելի ինտենսիվ դարձնենք մեր ջանքերը:  Մենք պետք է շտապ գտնենք զոհերի թիվը նվազեցնելու ճանապարհը: Եվ մենք չպետք է հուսահատվենք և հակամարտության տևական կարգավորումը գտնենք ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշել է Շտայնմայերը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ