08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Կնիքները անձեռոցիկների միջոցով ջնջվում են. Րաֆֆի Հովհաննիսյան

”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց շտաբն արձանագրել է մի շարք խախտումներ:

Հովհաննիսյանն ասաց, որ արձանագրված ընտրախախտումներից մեկն այն է, որ անձնագրում արված կնիքը հնարավոր է մաքրել անձեռոցիկի միջոցով:

”Արդեն լուրեր կան, որ կնիքները, որ դրվում են անձնագրերում, համապատասխան անձեռոցիկների օգտագործմամբ անմիջապես ջնջվում է”,-ընդգծեց նախագահի թեկնածուն: ”Հիմա այն պահն է, որ քանի դեռ չենք հասել ժամը 20-ին այնպես անել, որ հետընտրական որևէ տարակույս չլինի, որ հայ ժողովուրդն այս անգամ ասի, որ այս ընտրությունը պատկանում է ինձ` Հայաստանի քաղաքացիներիս”,-հավելեց նախագահի թեկնածուն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ