01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ապաստարան ու բլինդաժ են կառուցում.սահմանային գյուղերում «թեժ» իրարանցում է

Տավուշի մարզի սահմանային գյուղերում «միշտ պատրաստ» վիճակում են` դիմակայելու պատերազմի վտանգը: Սահմանապահ գյուղացիները Henaran.am- ի հետ զրույցում նշեցին, որ երբեք չեն լքի իրենց տները:

«Մենք մեր ավանդական բոքոն հացով ու մեր օջախներից դուրս եկող կրակով, կարտոֆիլի ծիբուլով ու մեր պապերից ժառանգած հպարտությամբ կպահենք մեր շեները»,- չորաթանցի Մանուչարը ոգեւորված է նոր նախաձեռնությամբ:

Օրեր շարունակ գյուղի պատանիներն ու երիտասարդները՝ հետևելով գյուղապետ Վարուժան Բաղմանյանի հրահանգներին` ապաստարաններ են կառուցել՝ գետնի տակ:

«Բլինդաժում մի հարյուր մարդ հանգիստ կտեղավորվի:Ապաստարանում մի քանի հարյուրը, հիմա մտածում ենք կահավորանքի մասին, այսինքն՝ ամենաանհրաժեշտ բաների համար տեղ ունենալու մասին: Աստված չանի կարիքը լինի, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք»,-ասաց Վարուժան Բաղմանյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ