” Տո……”. թեկնածուները` սյունեցի օգտատիրոջ դիտարկմամբ
“Ֆեյսբուքի” օգտատեր Սասուն Մանուկյանը Սյունիքից ուրախությամբ գրել է, որ քարոզարշավը եզրագծին է հասել եւ անդրադառնում է թեկնածուներին:
Ըստ օգտատիրոջ, Հրանտ Բագրատյանը հասկացրեց, որ տնտեսական լուրջ ծրագիր ունի, բայց նախկինից մնացած ժառանգությունը թույլ չտվեց խոսելու օրվա հարցերից, ու նա ստիպված էր անընդհատ արդարանալ:
“Անդրիասը թերեւս միակն էր, որ ինքազոհության գնաց անորոշ նպատակի համար….Արման Մելիքյանը ասում է` սա ընտրություն չի, բայց ինձ քվեարկեք: Հայրիկյանը ստիպեց, որ օրենքի փոփոխության մասին մտածենք, որտեղ գրվի “ՀՀ ընտրություններին կարող է մասնակցել ՀՀ ցանկացած քաղաքացի, բացի Հայրիկյանից..”,-գրել է օգտատերը:
Սասուն Մանուկյանը էպոսագետ-թեկնածու Վարդան Սեդրակյանին համարում է “ մեր այս ընտրության քեֆ- ուրախությունը” եւ ավելացնում. “…այնքան ժամանակ քանի դեռ ընտրությանը լուրջ չես վերաբերվում, երբ լրջանում է` ուզում ես ասես ՏՈ……”:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ հասարակ մարդու հոգեբանությունը հասկանալ ու անգամ թիրախ դարձած քայլերով գրավել ընդիմադիր, փոփոխության կարոտ մարդու ուշադրությունը: “….կարճ ասած լինել հիմնական ընդիմադիրը”` բնութագնում է օգտատերը:
“ Սերժ Սարգսյանը միակն էր, որ ասաց` ԽՆԴՐՈՒՄ ԵՄ քվեարկեք իմ օգտին, բայց արդյո՞ք հայ ընտրողը կհավատա խոստումներին ու կհարգի խնդրանքը. ցույց կտա ժամանակը ու ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ լինելությունը, չնայած մեզանում պատրանքը ավելի շատ է քան իրականությունը…”,-եզրափակում է օգտատերը: