12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հույսը պետք է լինի միայն սեփական ռազմական ներուժը. քաղաքագետ

Քաղքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բանակցային գործընթացին և սա բավական լուրջ ազդակներ է իր մեջ պարունակում:

Վերջինս նաեւ անդրադարձել է ՌԴ-ի կողմից Հայաստանին տրված վարկով ձեռք բերվելիք զինատեսակների՝ նախօրեին հրապարակված ցանկին՝ ընդգծելով, որ այդ զենքերը հիմնականում հարձակվողական բնույթի են:

«Կարծում եմ՝ դրանք ուժերի հավասարակշռման տեսակետից ամենաօպտիմալ զինատեսակներից են: Ամեն ինչ ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստվում է ուժի միջոցով զսպել Ադրբեջանի ռազմական ակտիվությունը»,- նշել է քաղաքագետը եւ հավելել, որ Երևանը եկել է ճիշտ եզրակացության ու հասկացել, որ Ադրբեջանին զսպելու համար հույսը պետք է դնի միայն սեփական ռազամական ներուժի վրա:

«Ադրբեջանը հասկանում է, որ պատերազմ սկսելու և Հայաստանի՝ նման զենքեր ունենալու դեպքում պատերազմը չի բավարարվելու սահմանամերձ շրջաններով, և ռազմական տեսակետից դա կզգան խոշոր քաղաքների բնակիչները, այդ թվում՝ մայրաքաղաքները»,-  եզրափակել է  քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ