03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շարունակական

Առողջապահության նախարարությունը շարունակում է Զիկա տենդի տարածման ու կանխարգելման աշխատանքները։ Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, ՀՀ ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա» տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ «Զիկա» տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաև հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը «Զիկա» տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:

«Զիկա» տենդը «Զիկա» վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է, տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti մոծակի միջոցով, նաև սեռական ճանապարհով:

«Զիկա» վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել: Հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խորհուրդ է տրվում խուսափել «Զիկա» վիրուսի տարածման երկրներ այցելելուց: Հիշեցնենք, Զիկա վիրուսի դեպք է գրանցվել Ռուսաստանում: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ