05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Խաչիկյանը կողպեց դուռը Րաֆֆու դեմ

Տավուշի մարզում իր քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Ախթալա քաղաք: Քաղաքում շրջելուց եւ տարբեր մարդկանց հետ զրուցելուց հետո նախագահի թեկնածուն այցելեց Ախթալայի քաղաքապետարան, որի աշխատակիցները ժպիտով դիմավորեցին Հովհաննիսյանին: Սակայն քաղաքապետ Հայկ Խաչիկյանի աշխատասենյակի դուռը կողպված էր եւ այդպես էլ չբացվեց:

Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ ինքը չգիտի` քաղաքապետը ներսում է, թե` ոչ: Լրագրողները բարձրացան քաղաքապետի մոտ` փորձելով հասկանալ անհյուրընակլոության տրամաբանությունը: Դուռը կողպված չէր, բայց քաղաքապետը չցանակացավ լրագրողներին ընդունել: Քարտուղարուհու փոխանցմամբ` քաղաքապետը շատ զբաղված էր:  

“Հիմա էլ գան նկարե՞ն: Չէ, չէ”,-դռան ետեւից լսվեց քաղաքապետի ձայնը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ