Ցրտահարության վտանգ չկա. ՀՀ գյուղնախարար
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել է, որ այս պահին հանրապետությունում ստեղծված իրավիճակը գյուղատնտեսական առումով բարենպաստ է եւ ցրտահարությունների վտանգ չկա:
«Մինչ այժմ ցածր ջերմային ռեժիմ չի արձանագրվել եւև չի էլ սպասվում»,- ասաց Ս. Կարապետյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, բերքի առատության մասին դեռեւս վաղ է խոսել:
Ինչ վերաբերում է նախարարական պորտֆելների սպասվող վերաբաժանմանը, գյուղնախարարը դժվարացավ նշել՝ արդյոք իր պաշտոնանկության ռիսկ կա՞, թե ոչ.
«Ես տեղյակ չեմ: Առաջինը դուք եք այդպիսի բաները իմանում»: