20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանի քաղաքական կշիռը պայմանավորված չէ միայն նախարար լինելով . Էդուարդ Շարմազանով

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՅԴ-ի՝  կոալիցիա մտնելուց հետո պաշտոնների վերաբաշխում է լինելու։  Ըստ այդ լուրերի՝ իրենց պաշտոնները կլքեն  էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշել  է, որ այս թեմայով արված հրապարակումներից շատերն իսկապես մոտ են իրականությունը։ Իսկ ի՞նչ եզրակացություն կարելի է անել սրանից հետո․ Արմեն Աշոտյանն իսկապես հեռանալու՞ է. Henaran.am-ը հարց ուղղեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին։

Անդրադառնալով պաշտոնների վերաբաշխման թեմային՝  ԱԺ փոխնախագահը նշեց․ «Դեռևս հստակ չեն այն նախարարությունների կամ նախարարների անունները, որոնք պիտի փոխարինվեն այլ նախարարներով, կոնկրետ՝ ՀՅԴ ներկայացուցիչներով։ Կա ընդհանուր ու միասնական համաձայնություն, բայց դեռ պետք է վերջնական համաձայնության հանգեն կողմերը։ Ինչ վերաբերում է նախարարներին, քանի դեռ նրանք աշխատում են որպես նախարարներ և «դե յուրե» զբաղեցնում են այդ պաշտոնները, կոռեկտ չեմ համարում նրանց մասին խոսելիս ասել՝ «նախկին նախարարներ»։

Անդրադառնալով Արմեն Աշոտյանին՝ Շարմազանովը նշեց․ «Քաղաքականությունը կենդանի պրոցես է։ Օրինակ՝ այսօր ես ԱԺ փոխնախագահ  եմ, վաղը կարող եմ լինել պատգամավոր կամ, առհասարակ,  գուցե որևէ պաշտոն չզբաղեցնեմ։ Քաղաքականության մեջ տեղափոխություններն ու փոփոխությունները նորմալ են։ Աշոտյանի հետ երկար եմ աշխատել։ Կարծում եմ՝ նրա քաղաքական կշիռը պայմանավորված չէ միայն  նախարար լինելով։ Նա դասական քաղաքական գործիչ է։  Նա կլինի նախարար կամ մեկ այլ ոլորտում, միևնույն է, նա էական քաղաքական կշիռ ունի», – նշեց  Էդուարդ Շարմազանովը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ