25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեքսուալ ցանկության կորուստը հաղթահարելի է

Սեքսուալ ցանկությունը` լիբիդոն, եւ գրգռվածությունը տարբեր հասկացություններ են: Ցանկությունը պատասխանատու է սեքսի հանդեպ ցանկության համար, իսկ գրգռվածությունը` օրգանիզմի արձագանքի համար: Հետեւաբար, եթե լիբիդոն բարձր է, գրգռվածությունն արագ է առաջանում, իսկ նվազ սեքսուալ ցանկության դեպքում խնդիրներ են առաջանում: Ամեն դեպքում, ինչո՞ւմ է կայանում նման երեւույթի  պատճառը:

1. Հնարավոր տարբերակ է այն, որ սեքսով զբաղվելու ցանկությունն անհետանում է տանը եւ աշխատավայրում առկա առօրյա խնդիրների պատճառով: Այստեղ ելքը մեկն է` ծրագրել այն օրերը, երբ պետք է սեքս լինի:

2. Սեքսուալ ցանկության բացակայության պատճառ կարող է լինել նաեւ սթրեսը: Սթրեսային վիճակում գտնվելիս ոչ մի մարդ չի կարող մտածել սեքսի մասին: Նյարդային վիճակը հաղթահարել կօգնի դիետան եւ շփումը:

3. Ձանձրույթը եւս սեքսի “թշնամին” է: Դրանից ազատվել հնարավոր է անկողնում “փորձարկումներ անելով”: Օրինակ` կարող եք “Կամա-սուտրան” ուսումնասիրել:

4. Եթե դուք արդեն երիտասարդ չեք, ապա հնարավոր է, որ սեքսուալ ցակությունն ինքն իրենով է անհետացել: Այդ դեպքում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ լիբիդոն բարձրացնելու համար հատուկ դեղամիջոցներ են հարկավոր: Նման բուժումից, սակայն, հրաժարվել չարժե, քանի որ սեքսը մադու կարեւորագույն ցանկություններից է, եւ եթե ձեզ մոտ այդ ցանկությունն ինչ-որ պատճառներով կորել է, ապա հարկավոր է այն վերադարձնել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ