08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ես գեղեցիկ կյանք եմ ունեցել․ Շառլ Ազնավուր

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը The National-ին հարցազրույց է տվել, որում պատմել է իր ընտանիքի մասին։

Նա ասել է, որ իր ընտանիքի անդամները համերաշխ էին, ու թե լավ, թե վատ շրջան են ունեցել, բայց միշտ ընտանիքի աջակցությունը զգացել է։

Շառլ Ազնավուրը 91 տարեկան է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, գրել ավելի քան 1200 երգ, երգել 8 լեզվով և վաճառել ավելի քան 180 մլն ձայնագրություն։ Ազնավուրն ասել է, որ իր համար իր երգերն իր երեխաների նման են, եւ հավասար իր բոլոր երգերը սիրում է։

 «Ես գեղեցիկ կյանք եմ ունեցել՝ իբրեւ ներգաղթյալի որդի»,- հիշում է Ազնավուրը։ «Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ կյանքն ինձ տվել է, իմ ընտանիքի եւ մանկության մասին հիշողություններն ամենաերջանիկն են»,- ասում է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ