05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ձերբակալվել են Ստամբուլում տարեց հայ զույգի վրա հարձակվողները

Թուրքիայում՝ Տրապիզոն քաղաքում ձերբակալվել են Ստամբուլում հայ տարեց զույգի վրա հարձակված հանցագործները։ Այդ մասին գրում է թուրքական «Հուրիեթը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել, թալանել նրանց, կապել «խոզի կապանք» անվանմամբ հայտնի ձևով, ինչը թույլ էր տվել ենթադրելու, որ կատարվածը ատելության հողի վրա իրականացված հանցագործություն է: Արդյունքում Հակոբ Յաքուփ Դեմիրջիը մահացել էր։

Շենքի տեսախցիկները ֆիքսել էին հանցագործների դեմքը, ինչի շնորհիվ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրանց։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ